Իսրայելում Թաիլանդի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 21-ի

Իսրայելում Թաիլանդի քաղաքացիների զոհերի թիվը հասել է 21-ի

Պաղեստինյան արմատականների գործողությունների արդյունքում Իսրայելում սպանված Թաիլանդի քաղաքացիների թիվը հասել է 21-ի։ Այս մասին հայտնել է Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։

Նրա խոսքով, անցած գիշեր կառավարությունը քննարկել է Իսրայելից Հորդանանի տարածքով հայրենակիցներին տարհանելու տարբերակներ, սակայն բոլորն էլ համարվել են ոչ անվտանգ, քանի որ երթուղիներն անցնում են «ակտիվ հակամարտությունների տարածքներով»։ «Կառավարությունն անում է ամեն ինչ՝ այս դժվարին իրավիճակում հայտնված Թաիլանդի քաղաքացիներին հոգ տանելու համար: Պաշտոնյաների լրացուցիչ թիմ է ուղարկվել Իսրայել՝ կազմակերպելու նրանց օդային տարհանումը»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում