2020-ին Ճապոնիայում գործազրկության մակարդակը 11 տարում առաջին անգամ համավարակի պատճառով աճել Է

2020-ին Ճապոնիայում գործազրկության մակարդակը 11 տարում առաջին անգամ համավարակի պատճառով աճել Է

Ճապոնիայում գործազրկության մակարդակը 2020 թվականի արդյունքներով միջին հաշվով կազմել Է 2,8 տոկոս, ինչը 0,5 տոկոսով բարձր Է, քան մեկ տարի առաջ: Այս վիճակագրությունը հունվարի 29-ին հրապարակել Է Ճապոնիայի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունը:

Տարվա ընթացքում այս ցուցանշն անշեղորեն աճել Է համավարակի հետ կապված տնտեսական խնդիրների ֆոնին եւ հոկտեմբերին հասել Է 3,1 տոկոսի մակարդակին: Այնուհետեւ վերջին ամիսներին այն փոքր-ինչ նվազել Է: Այնուամենայնիվ 2020 թվականի արդյունքներով արձանագրված գործազրկության մակարդակը Ճապոնիայում դարձել Է առաջինը 11 տարվա ընթացքում: Այն ժամանակ՝ 2009 թվականին այն հասել Էր 5,5 տոկոսի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, սակայն այնուհետեւ ամեն տարի իջել Է: «Ազդեցությունը, որը գործում Է նոր կորոնավիրուսային վարակը, շարունակում Է մնալ զգալի»,- հունվարի 29-ին կայացած կանոնավոր մամուլի ասուլիսում, մեկնաբանելով վիճակագրարական տվյալները, նշել Է վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարար Ռյոտա Տակեդան:

Նա նաեւ ընդգծել Է, որ կառավարությունը եւ իր գերատեսչությունը կշարունակեն ուշադրությամբ հետեւել իրավիճակին: Երկրում համաճարակային իրավիճակը սկսել Է կտրուկ վատթարանալ անցյալ տարվա նոյեմբերից, իսկ դեկտեմբերին կորոնավիրուսով վարակվածների, մահացության թվի օրական աճի եւ ծանր հիվանդների թվի աճի ռեկորդներն սկսել են կանոնավորապես նորանալ: Հունվարի սկզբին վարակի տարածումը հասել Է պայթյունալի տեմպերի, սակայն ամսվա կեսերից սկսել Է դիտվել աճի մասշտաբների նվազման միտում: Այժմ վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազացել Է 380 հազարը, արձնագրվել Է 5,5 հազարի ավելի մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում