Վարչական դատարանը բավարարել է Փարաքարի ավագանու ՔՊԿ և «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամների բողոքը. Վահագն Ալեքսանյան

Վարչական դատարանը բավարարել է Փարաքարի ավագանու ՔՊԿ և «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամների բողոքը. Վահագն Ալեքսանյան

Վարչական դատարանը բավարարել է Փարաքար համայնքի ավագանու ՔՊԿ և «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամների բողոքը և անվավեր ճանաչել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամների կազմակերպած՝ համայնքապետի «ընտրությունները»։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Կարծում եմ՝ սա լավ դաս կլինի «Ապրելու երկրի» համար, ու նրանք վերջապես կհասկանան, որ շառլատանություն անելը բնավ լավ բան չէ, հատկապես երբ քաղաքական հայտ ես փորձում ներկայացնել։

 

Իսկ մեզ մնում է շնորհավորել փարաքարցիներին, քանզի նրանց քվեները շառլատանությամբ գողանալ փորձողները ձախողվեցին»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում