«Qatar Airways»-ի Բալիի չվերթի ինքնաթիռն ընկել է ուժեղ տուրբուլենտության մեջ. oդանավը հարկադրված վայրէջք է կատարել

«Qatar Airways»-ի Բալիի չվերթի ինքնաթիռն ընկել է ուժեղ տուրբուլենտության մեջ. oդանավը հարկադրված վայրէջք է կատարել

«Qatar Airways» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները և անձնակազմը տուժել են Դոհայից Ինդոնեզիայի Բալի կղզի չվերթի ժամանակ ուժեղ տուրբուլյացիայի պատճառով:

Այս մասին գրում է ria.ru-ն:

Օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Բանգկոկում՝ բուժօգնության համար, հայտնել է ավիաընկերությունը:

«Մենք կարող ենք հաստատել, որ QR960 Դոհայից Դենպասար չվերթն ընկել է ուժեղ տուրբուլենտության մեջ, ինչի հետևանքով կան վիրավորներ: Boeing 777-300-ը փոխել է երթուղին և անվտանգ վայրէջք կատարել Բանգկոկում՝ տուժած ուղևորներին և անձնակազմին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունն ընդգծել է, որ ուղևորների և անձնակազմի անվտանգությունն իր առաջնահերթությունն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում