ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Իջևանի բաժին է տեղափոխվել 27-ամյա Խաչատուր Թ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա հունվարի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում