Արմավիրում գրանցված երեք մահերի պատճառները պարզ կդառնան սեպտեմբերի 6-ին
Վաղը նախարարությունը կհրապարակի տվյալները, որի միջոցով պարզ կդառնան Արմավիրի մարզում արձանագրված երեք մարդու մահվան պատճառները։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նկատենք՝ ըստ մամուլի հրապարակումների, Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը սակայն նշել էր, որ մարզում արձանագրված երեք մարդու մահվան պատճառները դեռևս հստակեցված չեն և չէր չաստատել լուրը, թե մահվան նշված դեպքերը գրանցվել են Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության հետևանքով։
Կարծիքներ