Կասկադյորական վթար Երեւանում․ Lexus-ով բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին․ վարորդին հասցրել են հիվանդանոց

Կասկադյորական վթար Երեւանում․ Lexus-ով բախվել է Ոստիկանության զորքերի զորամասի պատին․ վարորդին հասցրել են հիվանդանոց

Երեւանում, այսօր, մարտի 25-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Արմաղանյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել Ոստիկանության զորքերի 1033 զորամասի պատին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Ա․ Արմաղանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում