Մերկելը հայտարարել է ԵՄ-ում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի կտրուկ աճի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է ԵՄ-ում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի կտրուկ աճի մասին, հաղորդում է Reuters-ը:
Նա ԵՄ տնտեսությանը հասցված վնասը նկարագրել է որպես «ահռելի» եւ հստակեցրել, որ ԵՄ վերականգնման հարցով ստեղծվող հիմնադրամը մեկանգամյա իրադարձություն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ԵՄ-ի համար կանխատեսել է պառակտում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակասի պատճառով: Նրա խոսքով՝ մատակարարումներն այնպես չեն ընթանում, ինչպես նախապես ծրագրված էր, եւ որոշ եվրոպական երկրներ այդ ցուցանիշով դասված են «երկրորդ սորտին»:
Կարծիքներ