Թո՛ղ Հույսը, Հավատը, Լույսն ու Ներդաշնակությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ, իսկ Ձեր սրտերում մշտապես թագավորեն Հանգստությունն ու Սերը. Խ. Քոքոբելյան
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ Ավետման օրվա՝ Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ, մաղթում խաղաղություն ու քաջառողջություն, ընտանեկան ջերմություն ու բեղմնավոր գործունեություն։
Անգնահատելի է հայ կնոջ դերակատարությունը, ներուժը եւ անմնացորդ նվիրումը մեր պետության կայացման, ձեռքբերումների եւ հաղթանակների ճանապարհին։ Անչափելի է Ձեր ուժը եւ ներդրած ջանքերը պատերազմի բարդ ու դժվարին օրերին մեր զինվորների թիկունքն ամուր պահելու գործում, եւ հանուն նաև այդ նվիրման Դուք արժանի եք ապրելու հաղթանակած եւ խաղաղ երկրում:
Սիրելի կանայք,
Թո՛ղ Հույսը, Հավատը, Լույսն ու Ներդաշնակությունը միշտ ուղեկից լինեն Ձեզ, իսկ Ձեր սրտերում մշտապես թագավորեն Հանգստությունն ու Սերը:
Վստահ եղե’ք, Մայրությունը եւ Գեցեկությունը կփրկի աշխարհը, այն ավելի խաղաղ և հոգատար կդարձնի:
Կարծիքներ