Ռուսաստանում կրակով տարածված անտառների մակերեսը գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը

Ռուսաստանում կրակով տարածված անտառների մակերեսը գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը

Ռուսաստանի այն անտառների մակերեսը, որոնք կրակով են տարածվել այս տարվա սկզբից ի վեր, անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել Է 1,2 անգամ, այն դեպքում, երբ հրդեհների քանակը եղել Է ավելի քիչ: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի բնական պաշարների եւ բնապահպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը:

«Ռուսաստանի տարածքում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը մնում Է չափազանց լարված: Դժբախտաբար, անտառների այրվածության (հրդեհների քանակի հարաբերակցությունը կրակով անցած մակերեսի նկատմամբ) ցուցանիշները գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշները»,- ասել Է նա անտառային հրդեհների դաշնային շտաբի նիստում:

Նախարարը ճշտել Է, որ հրդեհների ավելի քիչ թվով հանդերձ կրակով տարածված մակերեսն աճել Է 1,2 անգամ՝ մինչեւ 7,7 միլիոնն հեկտար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում