Հայաստանը Թուրքիային և Սիրիային ավելի քան 157 միլիոն դրամի հումանիտար օգնություն է տրամադրել
Կառավարությունը պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրեց ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա։ Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»,- ասաց Փամբուխչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ փրկարարները Սիրիայից վերադարձել են, հիմա Թուրքիա ուղարկված փրկարարներն են վերադառնում։
Կարծիքներ