Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կփոխվի․ սպասվում է ձյուն ու բուք

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կփոխվի․ սպասվում է ձյուն ու բուք

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է , որ փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում`բուք։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-19-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում`10-12 մ/վ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում