«3 + 3»-ի առաջին հանդիպումը Մոսկվայում է տեղի ունենալու

«3 + 3»-ի առաջին հանդիպումը Մոսկվայում է տեղի ունենալու

«3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3 + 3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- ասել է թուրք նախարարը։

Նիստին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի,  Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում