Ուժեղ երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ

Ուժեղ երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ

5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Ճապոնիայի Կյուսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով 06:05-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Կանոյա քաղաքից (Կագոսիմա պրեֆեկտուրա, Կյուսյու կղզի) 263 կիլոմետր եւ Ակուսեկիձիմա ոչ մեծ հրաբխային կղզուց (Նանսեյ արշիպելագ, Ճապոնիա) 19 կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժը ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «ավերիչ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 6, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում