Կեսգիշերից մինչ այժմ սահմանին հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
Կեսգիշերից հետո գրեթե լիարժեք հանգիստ է եղել սահմանին: Չեն կիրառվել մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչև 12:00-ն հակառակորդի կողմից որոշակի ակտիվությւոն ու կրակոցներ եղել են:
«Արցախյան հատվածում նույնպես հանգիստ է եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարծիքներ