Այդուհանդերձ այս մրցաշրջանը կարելի է հաջողակ համարել Նոայի համար․ Վիմերկատի

Այդուհանդերձ այս մրցաշրջանը կարելի է հաջողակ համարել Նոայի համար․ Վիմերկատի

Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Նոային»՝ երկրորդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն։ Իր թիմի պարտության և առաջիկա ծրագրերի մասին է խոսել «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին՝ ակումբին տված հարցազրույցի ժամանակ։

«Տխուր ենք, հիասթափված ենք, որ պարտվեցինք այս խաղում։ Առանձին պահեր ուեինք, սակայն այսօր մեր խաղը չխաղացինք։ Այդուհանդերձ այս մրցաշրջանը կարելի է հաջողակ համարել «Նոայի» համար։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում 6-րդ տեղից հասանք 2-րդ տեղ, նվաճեցինք գավաթը»,-ասել է Վիմերկատին, ավելացնելով, որ ցանկանում է մնալ ակումբում, և թիմը և անձամբ ինքը դեռ աճելու տեղ ունեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում