Բրազիլիայի առողջապահական կարգավորիչը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի փորձարկումները
Բրազիլիայի Anvisa առողջապահության կարգավորող ուրբաթ հաստատել է չինական Sinovac ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թերթի հրապարակումները:
Հետազոտությունները, որոնց մասին առաջին անգամ հայտարարվել էր հունիսի 11-ին, ղեկավարում է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Instituto Butantan հետազոտական կենտրոնը:
Sinovac-ի հետ պայմանագիրը ոչ միայն փորձարկումներ է ենթադրում, այլեւ՝ դեղամիջոցի տեխնոլոգիայի փոխանցում տեղական պատվաստանյութերի արտադրության համար:
Փորձարկումները կանցկացվեն Բրազիլիայի հետեւյալ նահանգների 12 հետազոտական կենտրոններում՝ Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Մինաս Ժերայիսում, Ռիո Գրանդիում, Պարանայում։
9000 կամավոր է արդեն գրանցվել պատվաստանյութի փորձարկումներին մասնակցելու համար:
Կարծիքներ