ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել գերությունից վերադարձած 15 անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:
Ավելի վաղ հայտնել էինք 15 հայ ռազմագերիների Հայաստան վերադարձի մասին: Փոխանակումը եղել է Ակնայի (Աղդամի) շրջանում տեղադրված 97,000 հակահրթիռային և հակատանկային ականների քարտերի դիմաց: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Գերիների այս խմբում են Վարդենիսից վերջերս գերեվարված 6 տղաներից 4-ը, նաև Խծաբերդի Հին թաղեր հատվածում գերեվարվածներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում գերեվարվածներ:
Փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին ՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ:
Կարծիքներ