Հոնկոնգում գրանցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր աճ. դպրոցները կրկին կփակվեն
Հոնկոնգի բոլոր դպրոցները կրկին կփակվեն կորոնավիրուսով վարակման դեպքերի նկատվող աճի պատճառով: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:
Պարբերականի տվյալներով` վերջին օրվա ընթացքում Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 30 նոր դեպք, որից 11-ը՝ նույն բնակարանային համալիրում:
Վերջին տվյալներով Հոնկոնգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1366 նոր դեպք, վարակման հետևանքով մահացել է 7 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 12 393 692 է, մահացել է 557 495 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ