Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ

Հռոմի խնամքի տանը գազի արտահոսք է տեղի ունեցել. կան զոհեր ու տուժածներ

Հռոմի խնամքի տանն գազի արտահոսքից թունավորման հետևանքով մահացել է 5 տարեց: Տան ևս հինգ բնակիչ և երկու աշխատակից ծանր վիճակում հոսպիտալացվել են: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Խնամքի տան աշխատակիցներից մեկը մահացածներին ու տուժածներին անգիտակից վիճակում հայտնաբերել է այսօր առավոտյան:

Այս շաբաթ խնամքի տան բոլոր բնակիչներն ու անձնակազմի անդամները թեստավորվել էին, որոնցից 9 բնակչի և 3 աշխատակցի արդյունքները դրական են եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում