Կանադայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Կանադայում երկու մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Կանադայի Լանգլի քաղաքում երկուշաբթի օրը երկու մարդ է զոհվել, նույնքան էլ վիրավորվել է հրաձգության հետևանքով։ Հաղորդում է CBC-ն։

Նրա խոսքով՝ տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, եւս մեկը վիրավորվել է ոտքից։ 

Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։ «Առայժմ մենք չգիտենք ոչ շարժառիթը, որը հանգեցրել է այս միջադեպին, ոչ էլ մահացած կասկածյալի և զոհերի միջև հնարավոր կապերը», - մեջբերում է հեռուստաալիքը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ երկուշաբթի վաղ առավոտյան անհայտ անձը կրակ է բացել անօթևանների ուղղությամբ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում