Թուրքիայի Մուղլա նահանգում անտառային հրդեհների պատճառով գյուղ է տարհանվել

Թուրքիայի Մուղլա նահանգում անտառային հրդեհների պատճառով գյուղ է տարհանվել

Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում դեռևս անհայտ հանգամանքներում անտառային հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ։

Ermenihaber-ի հաղորդմամբ, հրդեհաշիջման աշխատանքները ընթանում են գիշեր-ցերեկ թե՛ ցամաքային, և թե՛ օդային ճանապարհով։

Կրակը նաև տարածվել է Չաքըրալան գյուղի վրա, գերեզմանատան վրա ու ստիպված են եղել տարհանել 350 բնակիչ ունեցող գյուղը։ Կրակի տակ է առնվել 30 հեկտարից ավելի տարածք։

Կա վարկած, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի կայծից։ Նշվում է, որ մեծ ջանքեր են գործադրվում հրդեհը վերահսկողության տակ առնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում