Փրկարարները բացել են փակ դռները

Դեկտեմբերի 25-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Մեղրի և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
Կարծիքներ