Սաուդյան Արաբիայում վաղը հանգստյան օր է հայտարարվել՝ ի պատիվ Արգենտինայի դեմ տարած հաղթանակի

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը վաղը ողջ երկրում ազատ օր է հայտարարել, որպեսզի քաղաքացիները նշեն ԱԱ-2022-ի առաջին խաղում Արգենտինայի դեմ տարած հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը։
Արգենտինայի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները հանդես են գալիս C խմբում՝ Մեքսիկայի և Լեհաստանի հետ։
Սաուդյան Արաբիան 2-1 հաշվով հաղթեց Արգենտինային։
Կարծիքներ