Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

Այսօր ու առաջիկա օրերին ՀՀ տարածքում սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ հատվածներում՝ կարկուտ

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթոինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում այսօր՝ հունիսի 4-ին, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի  6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի  5-ին, 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին, 6-7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում