Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,-նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում