Կարո՞ղ է արդյոք մազի ներկը քաղցկեղի պատճառ դառնալ

Կարո՞ղ է արդյոք մազի ներկը քաղցկեղի պատճառ դառնալ

Գիտնականները լայնամասշտաբ հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե արդյոք պարբերաբար մազ ներկելը կարող է նպաստել քաղցկեղի առաջացմանը, թե ոչ:

Տեսակետ կա, որ մազի ներկերում առկա են միացություններ, որոնք նպաստում են միզապարկի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը, գրում է Eurek Alert-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են 117 200 ամերիկուհու տվյալներ՝ վերջին 36 տարիների ընթացքում՝ հասկանալու համար մազի ներկի եւ քաղցկեղի միջեւ կա կապ, թե ոչ:

Արդյունքում նրանք պարզել են, որ ակնհայտ բացասական ազդեցություն մազի ներկի հետեւանքով չի նկատվում: Այդուամենայնիվ, նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ մազի ներկերի հետ անընդհատ աշխատող վարսավիրների մոտ քաղցկեղ առաջանալու հավանականությունն ավելի մեծ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում