Սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է Էջմիածնի Բաղրամյան փողոցը
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով բարեկարգվում է էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցը, տեղեկացնում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ մեկնարկել են նաև մայթերի սալիկապատման աշխատանքները: Նախատեսված են նաև փողոցի կանաչապատում:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Բաղրամյան փողոցում արդեն իսկ կառուցվել է ջրահեռացման ցանց: Կատարվել է եզրաքարերի տեղադրում, դիտահորերի բարձրացում, թեքահարթակների կառուցում:
Բաղրամյան փողոցի ամբողջական ասֆալտապատումը կավարտվի նոյեմբերի սկզբին:
Կարծիքներ