Ջասթին Բիբերի դեմքի մի հատվածը պարալիզացվել է.հայտնի է պատճառը (լուսանկար)

Ջասթին Բիբերի դեմքի մի հատվածը պարալիզացվել է.հայտնի է պատճառը (լուսանկար)

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր դեմքի կեսը պարալիզացվել է Ռամսեյ Հանթի համախտանիշի պատճառով, որն իրենից ներկայացնում է հերպեսի տարատեսակ:

«Այդ վիրուսն ախտահարում է ականջի և դեմքի նյարդերը»,-ասել է Բիբերն իր սոցցանցերի էջում հրապարակված տեսանյութում:

Ինչպես նշել է երգիչը, պարալիզացվել է դեմքի ողջ աջ հատվածը: Ավելի վաղ Բիբերը հայտնել էր The Justice World Tour համաշխարհային հյուրախաղերի շրջանակում համերգների ժամկետների տեղափոխման մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում