Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 10 իսլամիստների
Կիրակի օրը Կահիրեի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել երկրում ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական միության 10 կողմնակիցների՝ դիվերսիոն գործունեության համար։ Այս մասին հայտնում է Al Youm As Sabi լրատվական պորտալը։
Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է, որ մեղադրյալները 2013 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի փետրվարը ղեկավարել են ընդհատակյա ցանց, որը գործել է Կահիրե և Գիզա նահանգներում՝ պետական համակարգը խարխլելու նպատակով, զինված հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի դեմ և վնաս պատճառել պետական գույքին, հիմնականում՝ էլեկտրական ցանցերին։
Կարծիքներ