Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ  հայտարարեց հրաժարականի մասին: 

«Ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, միևնույն ժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ։ Շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման զարգացման ուղղությամբ»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում