Այս պահին ով հայրենիք է ուզում ունենալ՝ սահման է գնում, ով իշխանություն՝ միտինգի. Արեն Մանուկյան
Թրանսփարենսիի ներկայացուցիչ Արեն Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ժող, մի վայրկյան պանիկան անջատեք!!!
Ինչքան էլ վատ ա վիճակը, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ոչ մի փաստաթուղթ հիմա չկա էլ: Լիքը բան իմ սրտով էլ չէր էսօրվա խոսացածից, բայց մի տրվեք տարբեր մուտիլովկեքի ու մանիպուլյացիաների:
Պատերազմի ժամանակ քաղաքական պայքարը թիկունքից հարված ա առաջի հերթին բանակին, ու էն տղեքին, որ հիմա, հենց էս րոպեին կռիվ են տալիս: Իշխանությանը պատերազմի ժամանակ խփելով՝ ուզեք, թե չուզեք, պարալիզացնում եք պետական մեքենան, որը զբաղված ա պատերազմով:
Ու ոնց որ շատ լավ գրել ա Հովսեփ Ղազարյան ը, ով հիմա դիրքերում ա՝
«Այս պահին ով հայրենիք է ուզում ունենալ սահման է գնում, ով իշխանություն՝ միտինգի»»:
Կարծիքներ