Հունաստանը Թուրքիային մեղադրում է հերթական սադրանքների համար

Հունաստանը Թուրքիային մեղադրում է հերթական սադրանքների համար

Հունաստանն ու Թուրքիան մի շարք հարցերում լուրջ տարաձայնություններ ունեն, այդ թվում՝ Միջերկրական ծովում էներգակիրներին առնչվող հիմնահարցն ու հազարավոր փախստականների՝ Թուրքիայից Հունաստանի սահմանը հատելու փորձի պատճառով ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև առաջացած լարվածությունը՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

Լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանը Թուրքիային մեղադրում է փախստականների նավերը դեպի Հունաստանի ջրերն ուղարկելով սադրիչ գործողությունների համար: Պաշտոնական Անկարան, սակայն, կտրականապես հերքում է մեղադրանքը:

Հունաստանի միգրացիայի նախարարը հայտարարել  է, որ «այդ փախստականներն անկասկած ժամանել են Թուրքիայի ծովափերից, ինչը ստացել է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը»:

Հունական կողմը Թուրքիային կոչ է անում դադարեցնել այդ անհիմն սադրանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում