Չեմպիոն դառնում են նրանք ովքեր փոքր ժամանակ եւ կյանքի ընթացքում շատ պարտություններ են կրել
Մի քանի կարեւոր բան.
Ուրեմն ապացուցված է, որ չեմպիոն (աշխարհի) դառնում են նրանք ով փոքր ժամանակ եւ կյանքի ընթացքում լիքը պարտությւոններ են կրել: Միայն պարտություն կրելուց հետո ես վերլուծում թույլ կողմերդ: Իսկ երբ անդադար հաղթում ես, քեզ թվում է որ դու անհաղթ էս (հենց դա է Ռուսաստանի, Թուրքիայի, Ամերիկայի ու այլ երկրների կործանման պատճառը լինելու)... իսկ պարտվողը միշտ մտածում է ինչու... ու երբ հասկանում է, այլեւս չի պարտվում ոչ ոքի!
Դրա համար որպեսզի դառնանք հաղթող, ամեն մեկս պիտի անի այն ինչ իր մոտ ամենալավնա ստացվում: Ես նվիրվելու եմ գիտության զարգացմանը (հասկանում ենք որ գիտության!), նպաստել, գումար հայթհայթել, հենց Հայաստանի հզորներին մեջք լինել, որ ստեղծեն այնպիսի տեխնոլոգիաներ որ մեր ու թշնամու հաջորդ հանդիպմանը հաղթենք:
Դրանից բացի մի հատ լայն մտածենք 20-30 տարի հետո լրիվ ուրիշ աշխարհա լինելու ու մեր հայկական ցանցը կարողա ուժեղ լինի: Միայն պիտի ՀԱՅ մնանք: Պիտի հասկանանք ինչ է հայը, ինչն է մեզ միավորում եւ սիրենք իրար ու ամեն ինչ անենք որ հզոր Հայաստան (զենքով, գիտությամբ, տնտեսությամբ, մշակույթով) եւ հզոր հայկական ցանց ունենանք:
Սա է. գիտություն, հարուստ տնտեսություն, հզոր զենքեր, զորք, հայկական ցանց
Կարծիքներ