Շիրակի մարզում «Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրային արշավ կանցկացվի
«Առողջ ապրելակերպի» իրազեկման հանրապետական արշավի շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Գյումրու Շառ Ազնավուրի անվան հրապարակից դեպի Վարդանանց հրապարակ մեկնարկելու է քայլերթ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Քայլերթը նպատակ ունի տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Կարծիքներ