Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին

Էրդողանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նախագահական ընտրությունների առաջիկա երկրորդ փուլին և «միասին բացել դռները Թուրքիայի նոր դարաշրջանի համար»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահը:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները մայիսի 28-ին համախմբվելու են «Թուրքիայի դար» տեսլականի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում