ԱԺ-ն միանում է «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ մեկ ժամ անջատելով շենքի լուսավորությունը

ԱԺ-ն միանում է «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ մեկ ժամ անջատելով շենքի լուսավորությունը

ՀՀ Ազգային ժողովն մարտի 25-ին ժամը 20:30-21:30-ը կմիանա Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Երկրի ժամը» բնապահպանական նախաձեռնությանը՝ անջատելով էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը:

Այս մասին Ֆեյսբուքում հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը։

2008 թվականից ի վեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է բնապահպանական այս շարժումը, որը մեկ ժամով էներգիա խնայելու նպատակից զատ ունի այլ խորհուրդ՝ միավորվել Երկիր մոլորակը պահպանելու գաղափարի շուրջ եւ կերտել ավելի կանաչ ու լուսավոր ապագա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում