Արգենտինայի հարավում հայտնաբերվել է 18 սատկած կետ

Արգենտինայի հարավում վերջին երկուսուկես շաբաթվա ընթացքում 18 կետի մնացորդներ են նկատվել: Այս մասին երեքշաբթի հայտնել է Ámbito թերթը ՝ հղում անելով Պատագոնիայի ազգային հետազոտական կենտրոնին։
Նրա խոսքով՝ առաջին սատկած կետը հայտնաբերվել է Վալդես թերակղզում սեպտեմբերի 24-ին։ Վերջին երեք դիակները հայտնաբերվել են նույն տարածքում անցած շաբաթավերջին։
Փորձագետներն աշխատում են կենդանիների մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Հիմնական վարկածի համաձայն՝ նրանք մահացել են կարմիր մակընթացության պատճառով՝ մի երեւույթ, որն ուղեկցվում է թունավոր ջրիմուռների առատ ծաղկումներով։ Մասնագետները նշում են, որ հաշվում են միայն ափ ափ նետված դիակները՝ սատկած կետերի թիվը կարող է ավելի մեծ լինել։
Կարծիքներ