Հայկական ատոմային էլեկտրակայանը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին
Այսօր՝ ուլիսի 15-ին՝ ժամը 02։08-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 04։30-ին 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2023-ի ավարտը:
Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2023-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հուլիսի 18-ին՝ ժ․ 24։00-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 4 օր շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380ՄՎտ հզորությամբ՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Կարծիքներ