Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել նպաստել հայ ռազմագերիների ազատմանը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ամերիկյան իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել հրադադարից ավելի քան 100 օր անց Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։
«Մենք պետք է օգնենք Հայաստանի ժողովրդին և նպաստենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին ուղղված ջանքերին։ Նրանց արածը միջազգային իրավունքի խախտում է։ Մենք պետք է անենք այն, ինչ նախկին վարչակազմին չհաջողվեց անել»,- Սենատում հայտարարել է Բոբ Մենենդեսը։
Կարծիքներ