Սպասվում է անձրև, ամպրոպ, ուժգին քամի. եղանակը Հայաստանում
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից տեղեկացնում են, որ հնրապետության տարածքում ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-8-ը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ապրիլի 8-ին, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի վաղվանից աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ