Նոյեմբերի 29-ից 30-ը ԱԻՆ-ում 8 ահազանգ է ստացվել քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 29-ից 30-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ