Նորքի փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա շինհրապարակում

Նորքի փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա շինհրապարակում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի փողոցի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել արգելափակված քաղաքացիներին ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան։

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում