Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում՝ արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում. ԱՆ
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում`արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:
Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ:
Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրել է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը: Նշվում է, որ սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում գրանցվեց:
Կարծիքներ