Երևանում անցած շաբաթ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Ըստ այդմ՝ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 2-ին, 4-ին, 6-ին և 7-ին, Շենգավիթում՝ մարտի 6-ին և 7-ին, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։
Նշվում է նաև, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 6-8-ը, Նոր Նորքում՝ մարտի 2-ին և 8-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարծիքներ