Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Air France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքի կեսից վերադարձել է Պեկինի օդանավակայան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել: Մասնավորապես, ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:

Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում