Արշակունյաց պողոտայում վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը մահացել է
Հուլիսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ կառուցվող էլիտար շենքի բակում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 69-ամյա Հայկ Արմենակյանն է, և վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելու ժամանակ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով էլ նա մահացել է։
Կարծիքներ