Սլովակիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել են Ուկրաինա

Սլովակիայի վարչապետը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել են Ուկրաինա

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել են Ուկրաինա երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արիլի 8-ին այդ մասին Սլովակիայի նախարարների կաբինետի ղեկավարը հայտնել Է Facebook-ի իր Էջում:

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ ես արդեն ժամանել եմ Ուկրաինա: Նախագահ Վլադիմր Զելենսկիի եւ կառավարության նախագահ Դենիս Շմիգալի հետ հանդիպմանը տանում եմ Ուկրաինայի օգնության կոնկրետ առաջարկություններ»,- նշել Է Հեգերը:

Նա, մասնավորապես Կիեւի իշխանություններին կառաջարկի սկսել ցորենի եւ այլ հացահատիկների արտահանման իրականացումը երկաթուղիով՝ Սլովակիայի տարածքով տարանացմամբ: Խոսք կգնա նաեւ մարդասիրաական օգնության ավելացման մասին: Վարչապետը մտադիր Է Զելենսկիին հավաստիացնել Բրատիսլավայի աջակցությունը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման պլանների իրականացման գործում: Մարտի կեսերին Ուկրաինայի մայրաքաղաքում Զելենսկիի հետ հանդիպել են Չեխիայի, Սլովենիայի, եւ Լեհաստանի վարչապետներ Պետր Ֆիալան, Յանեզ Յանշան եւ Մատեուշ Մորավեցկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում