Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ
Սահմանադրական դատարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18):
Հիշեցնենք, որ ««Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակել էր մանրամասներ Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Ըստ թերթի տեղեկությունների՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը եւ դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է:
Կարծիքներ