«Այլընտրանքային երթուղին սպառնալիք չէ Վրաստանի համար». Կոբախիձեն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանով բեռնափոխադրման մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բեռնափոխադրման այլընտրանքային միջանցքը չի սպառնում երկրի տարանցիկ ներուժին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում կայացած հանդիպման ժամանակ հայտնել են, որ ապագայում բեռնափոխադրման մի մասը, որն այժմ անցնում է Վրաստանով, կիրականացվի անմիջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանով։ «Հասարակ ցուցանիշը հաստատում է, որ այլընտրանքային միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Վրաստանի համար. վերջին հինգ տարիներին Միջին միջանցքով բեռների ծավալը աճել է յոթ անգամ։ Այս պայմաններում մեր հիմնական նպատակն է առավելագույնս օգտագործել սեփական ենթակառուցվածքները և աջակցել աճող բեռնաշրջանառությանը։ Այլընտրանքային երթուղին պարզապես կլինի լրացում մեր տարանցիկ գործառույթին»,- ընդգծել է Կոբախիձեն։ Նա նաև նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնումը՝ ներառյալ առևտրատնտեսական կապերի զարգացումը:


Կարծիքներ